ՀՀԿ-ն աղավաղված պատկերացում ունի ընդդիմություն հասկացության հետ կապված: Այս մասին այսօր՝ նայեմբերի 30-ին, Երեւանում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը:
«ՀՀԿ-ն ասում է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հարթակներում քվեարկում է այնպես, ինչպես իրենք են քվեարկել: ՀՀԿ-ն ասում է, որ պարզապես Սերժ Սարգսյանը Պուտինի հետ ավելի լավ էր, քան Նիկոլ Փաշինյանը: Կամ իրենց Էդուարդ Նալբանդյանն ավելի լավ հարաբերություններ ուներ Լավրովի հետ: Սա է իրենց ասածը: Ես ստեղ տարբերություն չեմ տեսնում, դա ընդդիմություն չի, ուղի չի: Ընդդիմությունը ես եմ, որ ասում եմ՝ մեր հարաբերությունները չպետք է լինեն միայն Ռուսաստանի հետ, որ չպետք է բոլոր ձվերը նույն կողովի մեջ դնել: Մենք այլընտրանք ենք առաջարկում, դա Ասոցացման համաձայնագիրը ստորագրելն է, Արեւմուտքի հետ լինելն է: Ես Բելառուսից ու Ղազախստանից սովորելու բան չունեմ: Փլավ եփել էլ գիտեմ»,-հայտարարեց Արամ Սարգսյանը:





























