Այն, որ Ընտրական օրենսգիրքը Ազգային ժողովում տապալվեց մեղավորը ՀՀԿ-ն էր: Այս մասին այսօր՝ նայեմբերի 30-ին, Երեւանում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը:
Դիտարկմանը, թե կառավարության մեղքը այդտեղ չկա՞ր, Արամ Սարգսյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունվեն, սակայն դա հաջողություն չունեցավ:
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ձայն պակասեց, որ օրենսգն ընդունվի (օրենսգիրքն ստացավ 62 կողմ ձայն, պետք էր 63 կողմ):
Հարցին, թե կառավարության համար դժվա՞ր էր այդ մեկ ձայնը ապահովել, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Իհարկե դժվար էր: Հիվանդ մտքի երեւակայություն է նման մտածելակերպը, թե կարող էր անել՝ չարեց: Ձեզ է թվում, որ դժվար չէ՞ր այդ մեկ պատգամավորին ԱԺ բերելը, ձեզ է թվում, որ կառավարությունն ում ինչ ասում է՝ գալիս, անո՞ւմ են»:





























