Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից։

Քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: