ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մի քանի միլիոն դոլար է հատկացրել զինվորների փորձարարական էկզոկմախքի համար՝ հատուկ հանդերձանք, որը թույլ կտա զինվորներին ավելի ուժեղ եւ դիմացկուն դարձնել, հայտնում է Reuters-ը։
Փորձագետների խոսքով՝ ներդրումը «սուպերզինվորների» նոր սերնդի ժամանակակից հանդերձանքի մշակման մեծամասշտաբ ռազմավարության մաս է կազմում։
Տեխնոլոգիան մշակում է Lockheed Martin Corp-ը Կանադայում տեղակայված B-TEMIA ընկերության լիցենզիայով։ Կանադական այս ընկերությունն առաջին անգամ էկզոկմախք մշակել է տեղաշարժման դժվարություններ ունեցող մարկանց օգնելու նպատակով։





























