Գարեգին Բ Կաթողիկոսը փետրվարի 16-ի մի քանի նոր նշանակումներ է կատարել Մայր Աթոռի վանքերում եւ կառույցներում:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանն, ավարտելով հովվական ծառայությունը Գերմանիայի հայոց թեմում, ծառայության է կոչվել Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպությունում՝ որպես հոգեւոր պատասխանատու:

Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը, ով նույնպես վերադարձել է Գերմանիայի հայոց թեմից, հոգեւոր սպասավորությունը կշարունակի Սուրբ Հռիփսիմե վանքում: