Բրազիլիայի հյուսիսում՝ Սան Պաուլու քաղաքում, թեթեւ շարժիչով Cessna 210N ինքնաթիռն ընկել է երկհարկանի բնակելի տան վրա, հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղական հրշեջային ծառայության Twitter-ին: Դեպքի արդյունքում երկու մարդ մահացել է, տասներկուսը՝ վիրավորվել:
Ավիավթարից հետո ծագած հրդեհից բնակելի տան մոտակայքում գտնվող երկու մեքենաները վնասվել են: Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն:
Նշվում է, որ ինքնաթիռը դուրս է եկել Կամպու-դի-մարտի օդանավակայանից:











