«Մերսեդես Բենց E- 300» մակնիշի ավտոմեքենան փետրվարի 17-ի կեսգիշերին Երեւան-Մեղրի ճանապարհի 204 կմ-ին բախվել է «ԿԱՄԱԶ-5320» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման հետևանքով «Մերսեդես Բենց E- 300»-ի վարորդը՝ 51-ամյա Սերգեյ Գրիգորյանը, եւ 3 ուղեւորները՝ 33-ամյա Նորայր Նասոյանը, 32-ամյա Յանա Թովմասյանը եւ 43-ամյա Եսայի Բալայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:





























