Հայաստանի ներկայացուցիչը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը, լրագրողներին ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Հայաստանը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը: Այսինքն՝ նշանակել նոր ներկայացուցչի (այդ պաշտոնին)»,- ասել է Տոնոյանը:

Նա, միաժամանակ, շեշտել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու նախադրյալներ չկան:

Ավելի վաղ Հայաստանը վաղաժամկետ հետ էր կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին, պաշտոնակատար է դարձել նրա տեղակալ Վալերի Սեմերիկովը: Ընդ որում՝ Երեւանը պնդում է, որ ղեկավար պաշտոնի իրավունքը մինչեւ 2020 թվականը պատկանում է Հայաստանին: