Ամերիկյան Frontier Airlines ավիաընկերության Airbus A320 օդանավը ԱՄՆ-ի երկնքում թռիչքի ժամանակ սկսել է քանդվել, հաղորդում է MIGnews-ը՝ վկայակոչելով ABC News-ին:
Ուղեւորները նայել են ինքնաթիռի իլյումինատորից եւ սարսափել՝ տեսնելով ինչպես է շարժիչից պոկվում թիթեղվածքը:
Օդաչուն ստիպված է եղել հետ շրջվել, երբ շարժիչի կափարիչը բացվել է:
Ըստ հրապարակման՝ Լաս Վեգասից Տամպա ուղեւորվող օդանավում 166 մարդ կար:
Բարեբախտաբար, ինքնաթիռը հաջող վայրէջք է կատարել Լաս Վեգասի օդանավակայանում:











