«Մենք» դաշինքի անդամները հասան Արմավիրի մարզի մարզկենտրոն եւ երթ են իրականացնում Արմավիրի քաղաքների փողոցներով, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Ակտիվիստները եւ դաշինքի անդամները բնակիչներին թռուցիկներ են բաժանում եւ հնչեցնում կարգախոսը՝ «Ես եւ դու դառնում ենք մենք»: Նրանց հետեւում են «Մենք» դաշինքի ղեկավարներ Արտակ Զեյնալյանը, Արամ Սարգսյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը:



























