ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը G20-ի գագաթաժողովում Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդին ավելի ջերմ է ողջունել, քան մյուս գործընկերներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տեսանյութում նրանց պատմական ձեռքսեղմումն է:

Համաշխարհային առաջնորդները Արգենտինայում հավաքվել են G20-ի ամենամյա գագաթաժողովին, որն ինչպես սպասվում է, ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային պատերազմի պատճառով եւ ՌԴ միջեւ աճող լարվածության պատճառով՝ Կերչի նեղուցում  տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ջերմ մթնոլորտում չի անցնի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել գագաթաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպումը, երբ  ծանոթացել է Կերչի նեղուցում միջադեպի մասին զեկույցին: