Հայաստանը ատոմային էներգետիկային եւ Մեծամորի ԱԷԿ-ին այլընտրանք չունի: Այս մասին դեկտեմբերի 1-ին Մեծամորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մենք» դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանը, որն առաջիկա ընտրություններում գլխավորում է դաշինքի համամասնական ցուցակը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Նրա խոսքով՝ էներգետիկայի այս տեսակը առավել հուսալի է եւ կայուն՝ էներգետիկայի այլընտրանքային տեսակների համեմատությամբ, որոնք հիմնված են արեւի էներգիայի կամ քամու վրա:

«Հնարավոր է՝ անհամեստ թվա, բայց ԱԺ-ում Մեծամորի ԱԷԿ-ի եւ էներգետիկայի խնդիրները պատգամավորներից ոչ մեկը ինձնից հաճախ չի բարձրացրել»,- հայտարարեց Սարգսյանը: