ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով հանդիպումից իր ամերիկյան գործընկեր Դոնալդ Թրամփի հրաժարվելու մասին, թերահավատորեն է վերաբերվել այն կարծիքին, թե դրա պատճառը կարող էին լինել Թրամփի որոշ մտավախությունները, եւ նշել է, որ ԱՄՆ նախագահը փորձառու եւ հասուն է՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Չեմ կարծում, թե նախագահ Թրամփը ինչ-որ մտավախություն ունի, նա շատ փորձառու մարդ է, հասուն, այդ պատճառով դա իրականությանը չի համապատասխանում, հաստատ»,- G20-ի գագաթաժողովի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Պուտինը։





























