Ադրբեջանի և Ղազախստանի նման Բելառուսից զենք գնելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ: Այս մասին դեկտեմբերի 2-ին Աբովյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Մենք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Արամ Սարգսյանը:

Ըստ նրա՝ միայն գյուղատնտեսության և տուրիզմի զարգացմամբ զինվելը բավարար չէ, անհրաժեշտ է ունենալ հզոր արտադրություն:

ՀԱՊԿ-и շրջանակներում մեր հարաբերությունների վերանայման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Արամ Սարգսյանը նշել է. « 20 տարի է մենք ՀԱՊԿ-ի կազմում ենք և դեռևս պատկերացում չունենք կազմակերպության շրջանակենրում փոխադարձ պարտականությունների մասին»:

Պատգամավորի թեկնածուն հավելել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը:

«Այս պայմաններում անհասկանալի է՝ ՀԱՊԿ-ին անդամակցելն ապահովո՞ւմ է արդյոք մեր անվտանգությունը, թե ոչ: Մենք պետք է մասնակցենք ՆԱՏՕ-ի զինավարժություններում ոչ թե որպես բժիշկներ և սակրավորներ, այլ որպեսզի մեր զինվորները հնարավորություն ունենան ստանալ որակապես նոր գիտելիքներ ադրբեջանական անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար»,-ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: