Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարան անցնելու լավ հնարավորություններ ունի: Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ըստ նրա, ՀՀԿ-ն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, ինչը հնարավորություն է տալիս ակնկալվող բարձր արդյունքների մասին խոսել: «Հայաստանի քաղաքական կյանքում 20-ամյա ներկայությունը, բավականաչափ ֆինանսական ռեսուրսները, ինչպես նաեւ որակյալ կադրերի առկայությունը թույլ են տալիս խոսել կայուն սոցիալական բազայի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրազանգվածի մասին», - ասաց Քոչարյանը:
Փորձագետը նշեց, որ ՀՀԿ-ն լիովին կարող է 5 տոկոս հավաքել, հաշվի առնելով իրեն որպես «սեւ» ուժին համախմբող ներկայացնելու գրագետ գործողությունները, այսինքն նրանց, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին: «Մնացած ուժերը կարող են ապավինել այն ձայներին, որոնք չեն գնա «Իմ Քայլը» դաշինքին կամ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը», - ընդգծեց նա:
Կարեն Քոչարւյանը նշեց, որ 3-րդ տեղը զբաղեցնելու հնարավորություններ ունի «Մենք» դաշինքը, ինչպես նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
«Երկրորդ տեղն, ըստ երեւույթին, կզբաղեցնի ԲՀԿ-ն, որն ունի կայուն, թեեւ նվազող ընտրազանգված», - եզրափակեց փորձագետը:
Հիշեցնենք, որ առաջիկա կիրակի Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան:



























