Կերչի նեղուցում կալանավարված ուկրաինացի նավաստիներին ներկայացվել է ռուսական սահմանի ապօրինի հատման մեղադրանք:

Նրանց մեղադրանք է ներկայացվել կալանավորելուց անմիջապես հետո, հայտնել է կալանավորված ուկրաինացի զինծառայողներից մեկի փաստաբան Նիկոլայ Պոլոզովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նրանք մեղադրվում են ՌԴ ՔՕ 322-րդ հոդվածով (ՌԴ սահմանի ապօրինի հատում): Պոլոզովը նշել է, որ իր հաճախորդին չի հանդիպել կալանավորելու պահից սկսած:

Անձնակազմերի անդամները՝ Ուկրաինայի 24 քաղաքացիներ կալանավորվել են մինչեւ հունվարի 24-ը: Նրանց Սիմֆերոպոլից տեղափոխել են Մոսկվայի քննչական մեկուսարան: