«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները եւ ակտիվիստները՝ իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, որը գլխավորում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը, դեկտեմբերի 3-ին ժամանեցին Ապարան, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Ընտրողների հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանը, մասնավորապես, նշեց, որ ընդհանրապես մարզի եւ հանրապետության հիմնական խնդիրներից մեկն է վիթխարի արտագաղթը: Նրա խոսքով՝ աշխատանքի բացակայությունը խորացնում է բնակչության առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական վիճակը: