Facebook սոցիալական ցանցը նոր կարգավիճակ է մտցրել ամուսնական դրության մասին, նախատեսված հատուկ միասեռականների համար:

Այժմ Facebook-ի օգտագործողները կարող են նախընտրած տարբերակներից ընտրել «քաղաքացիական միություն» տարբերակը, հաղորդում է The Huffington Post-ը:

Նշենք, որ հարաբերությունների նման ձեւակերպումը երբեմն բնութագրում է նրանց կարգավիճակը ԱՄՆ այն նահանգներում, որտեղ առայժմ չեն ճանաչել միասեռ ամուսնությունները: