«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպում են անցկացնում Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում։
«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները այսօր քարոզարշավի շրջանակներում կլինեն նաեւ Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Արմավիր, Մեծամոր, Վաղարշապատ քաղաքներում:
Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը:
Դաշինքի ցուցակի առաջին եռյակում են Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը:











