NASA-ն Twitter-ում Երկրի համար վտանգավոր համարվող Բեննու աստերոիդի պտույտի տեսանյութ է տեղադրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բեննուի ամբողջական պտույտը  հաջողվել է նկարահանել OSIRIS-REx միջմոլորակային կայանի օգնությամբ, որը նախատեսված է աստեորոիդից հողի նմուշներ բերելու համար:

«Ողջույն, Բեննու աստերոիդ: Մեր @OSIRISREx տիեզերական սարքը ավելի քան երկու միլիարդ մղոն է անցել քեզ հետ հանդիպելու համար», — ասված է NASA-ի հաղորդագրությունում:

Ըստ գերատեսչության, իրենք մտադիր են մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել աստերոիդին, հետո տիեզերական զոնդը Բեննուից նմուշներ կվերցնի, որպեսզի  գիտկանաները դրանք հետազոտեն:

Նախատեսվում է, որ OSIRIS-Rex-ը Երկիր կվերադառնա 2023-ի սեպտեմբերին: