Հայ վետերաննների եւ դիմադրության շարժման մասնակիցների ազգային ասոցիացիան (ANACRA) եւ Ֆրանսիայի գլխավոր րաբբի Հաիմ Կորսիան Ֆրանսիայի համար զոհված հայերի եւ հրեաների հիշատակին նվիրված հիշատակի համատեղ արարողություն կանցկացնեն, գրում է Nouvelles d`Arménie-ն։
Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 21-ին Փարիզի զինված ուժերի սինագոգում։ Աղոթքները կկատարվեն հայերենով եւ եբրայերենով։
Այս ամսաթիվը համընկնում է Մանուշյանի խմբին տանջանքների ենթարկելու 67-ամյակի հետ։





























