«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպում են անցկացնում Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի հրապարակում։
«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները այսօր քարոզարշավի շրջանակներում կլինեն նաեւ Արմավիրի մարզի Մեծամոր, Վաղարշապատ քաղաքներում: Մինչ այդ նրանք եղել են Արագածոտնի մարզի Ապարան եւ Աշտարակ քաղաքներում:
Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը:
Դաշինքի ցուցակի առաջին եռյակում են Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը:











