Թեհրանում փետրվարի 18-21-ին Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի: Այս առաջնությունը 2011թ-ի անդրանիկ առաջնությունն է երիտասարդական հավաքականի համար, որին կհաջորդի ապրիլի 8-10-ը Հունաստանում կայանալիք եվրոպայի երիտասարդների գավաթի խաղարկությունը: Այս երկու առաջնություններից կպարզվի հավաքականի հիմնական կազմը, որն էլ կնախապատրաստվի եվրոպայի և աշխարհի առաջնություններին:

Հավելենք, որ Թեհրան թիմը մեկնել է 14 մարզիկով եւ մեկ մարզիչով, թիմի ղեկավարն է ՀՁՖ-ի սպորտային տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը:

Թիմի կազմում ընդգրկված են 2010-ի պատանիների օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Ղազարյանը 66կգ և 2010-ի եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Հարությունյանը: