Արմավիրում նախընտրական քարոզարշավի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ՍՈՒ 25 գրոհիչ օդանավի կործանման հետեւանքով զոհված օդաչուների հիշատակը։

Փաշինյանը նաեւ ցավակցեց զոհվածների հարազատներին, «Իհարկե դեպքը պետք է քննվի, Ուզում եմ ցավակցություններս հայտնել զոհված օդաչուների ծառայակիցներին, հարազատներին, մտերիմներին»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը:

Ավիապատահարի հետեւանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը եւ 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանը: