Ռուսաստանի ԿԸՀ անդամները կմասնակցեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դիտորդությանը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ՌԴ ԿԸՀ-ին։
ՌԴ ԿԸՀ քարտուղար Մայա Գրիշինան ՀՀ ԿԸՀ-ի հրավերով կմասնակցի ընտրությունների դիտորդությանը, իսկ ԿԸՀ անդամ Նիկոլայ Լեւիչեւը կմասնակցի ԱՊՀ-ից դիտորդական առաքելության կազմում։




























