ԱՄՆ-ը Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել՝ եթե Մոսկվան չվերադառնա Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների պայմանագրի կատարմանը, ապա Վաշինգթոնը կսկսի պայմանագրից դուրս գալու գործընթացը՝ տեղեկացնում է Reuters-ը։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ստեղծված Novator 9M729 թեւավոր հրթիռների ընդգրկելիության հեռավորությունը «դրանք անմիջական սպառնալիք է դարձնում Եվրոպայի համար»։
Ռուսաստանին մեղադրելով սպառազինությունների վերահսկման պարտավորությունների չկատարման մեջ՝ Պոմպեոն նշել է, որ 60 օրից ԱՄՆ-ը կսկսի ՓՄՀՀՊ-ից դուրս գալու գործընթացը, որը կես տարի կտեւի։ Ընդ որում, նա նշել է, որ Վաշինգթոնը կողջունի Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը, սակայն չի տեսնում Մոսկվայի կողմից դրա կատարման որեւէ նշան։
Նրա խոսքերով՝ 60 օրվա ընթացքում ԱՄՆ-ը չի արտադրի, փորձարկի եւ տեղակայի հրթիռներ, որոնք հակասում են ՓՄՀՀՊ-ին։




























