Ժամանակը շատ քիչ էր, բայց ամեն դեպքում, մենք կարողացանք քարոզարշավ անցկացնել եւ ուժերն այնպես բաշխել, որ մարդիկ արդեն գիտեն մեր մասին: Դեկտեմբերի 5-ին Մատենադարանի շենքի առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով, իրենց հաջողվեց այնպես անել, որ իրենց քաղաքական ուժը եւ նրա առաջնորդնեը ճանաչելի լինեն:

«Այդ խնդիրը մենք լուծեցինք: Մեզ հաջողվեց առաջ տանել մեր գաղափարները: Դրանք նորություն չեն, դրանց մասին բոլորը գիտեն եւ դրանք հիմնված են արեւմտյան արժեքների վրա», - հավելեց Զեյնալյանը: