Համբուրգի նավահանգստում, որը խոշորագույնն է Գերմանիայում, կկառուցեն Hyperloop՝ պողպատյա խողովակներից գերարագ տրանսպորտային համակարգ՝ բեռնախցեր փոխադրելու համար՝ տեղեկացնում է DW-ն։

Այս նպատակով Hamburger Hafen und Logistik AG ընկերությունը ամերիկյան Hyperloop Transportation Technologies հետազոտական ընկերության հետ հիմնադրել է համատեղ ձեռնարկություն՝ տեղեկացնում է նավահանգստի մամուլի ծառայությունը։

Ինչպես ակնկալվում է, նոր համակարգի միջոցով բեռնախցերը կարելի կլինի փոխադրել ավելի քան 1000 կմ/ժ արագությամբ։ Շինարարության ավարտի ստույգ ժամկետ չի նշվում։