Եվրամիության իշխանությունները ցանկանում են, որ առցանց ընկերությունները, այդ թվում՝ Google-ը, Facebook-ը եւ Twitter-ը հաջորդ տարի կայանալիք ընտրություններին ընդառաջ ամեն ամիս հայտնեն Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող «ֆեյք լուրերի» դեմ պայքարի իրենց հաջողության մասին, փոխանցում է AP-ն։
ԵՄ ներկայացուցիչները այդ միջոցառումները ձեռնարկել են գարնանը կայանալիք համընդհանուր քվեարկության նախօրեին ապատեղեկատվության դեմ պայքարի շուրջ գործողությունների ծրագրի շրջանակներում։
Առցանց ընկերությունները պետք է հաշվետվություններ ներկայացնեն հունվարից մինչեւ մայիս։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարել են, որ կավելացնեն արագ ծանուցման համակարգ, կմեծացնեն բյուջեն, փորձագիտական անձնակազմը եւ տվյալների վերլուծության գործիքները «ֆեյք լուրերի» դեմ պայքարին օգնելու համար։





























