Ռուսաստանում կարող է հասարակական նոր կազմակերպություն ստեղծվել, որը կմիավորի հեղինակավոր ազգայնական շարժումներին։

«Եթե խոսենք ապագայի մասին, ապա ազգային շարժման վերաձեւակերպում տեղի կունենա։ Ամենայն հավանականությամբ, միասնական կազմակերպություն կստեղծվի, կընդլայնվեն շահերի սպեկտրները՝ ոչ միայն ապօրինի ներգաղթի, այլ նաեւ քաղաքական եւ սոցիալական պահանջների առումով»,- փետրվարի 18-ին «Ինտերֆաքսին» ասել է Ապօրինի ներգաղթի դեմ շարժման հիմնադիր Ալեքսանդր Բելովը։

Նրա խոսքով, դեռեւս պարզ չէ՝ քաղաքական կուսակցություն կստեղծե՞ն արդյոք ազգայնականները։