Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքից հետո, ժամը 19-ին սկսվել է բազմահազարանոց երթը Երեւանի փողոցներով: Երթը գխավորում է ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում ուղեկցում են քաղաքական միավորմանը մաս կազմող կուսակցությունների ղեկավարները: Երթի մասնակիցներն անցել են Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Ավանդույթի համաձայն երթն ավարտվելու է Հյուսիսային պողոտայում: Ակցիայի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանության աշխատակիցները: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ որեւէ միջադեպ չի նկատվել:
Ի դեպ, այսօր Մատենադարանի հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարվել է, որ զանգվածային հաջորդ ակցիան կայանալու է մարտի 1-ին, երբ լրանում է ողբերգական իրադարձությունների 3 տարին:





























