Հինգշաբթի Իրանի հարավարեւելյան Չաբախար քաղաքում՝ Սիստան եւ Բելուջիստան նահանգում ռազմական բազայի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդել է անվտանգության հարցերով նահանգապետի տեղակալ Մոհամմադ Խադի Մարաշին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր առավոտյան Չաբախարի ռազմական բազայի մոտ պայթուցիկ սարք է պայթել: Արդյունքում մի քանի մարդ  տուժել է», -ասել է Մարաշին: Նրա խոսքով ռումբը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ:

Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել է, որ պայթյունի շրջանում կրակոցների ձայներ են լսվում: