Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձություններից հետո միջազգային հանրությունը սկսեց հասկանալ, որ անիմաստ է ֆինանսական խոշոր ներդրումներ անել ժողովրդավարությունից հեռու երկրներում։ Այս մասին փետրվարի 18-ին  կայացած ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը վաղուց դադարեցրել է «Լինսի» հիմնադրամը, ԱՄՆ սառեցրել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի՝ Հայաստանի համար նախատեսված մասը, չնայած պաշտոնական Երեւանի խնդրանքին՝ վարկեր հրաժարվում է տրամադրել նաեւ Ռուսաստանը»,- ասել է  Զուրաբյանը:

ՀԱԿ ներկայացուցիչ Ստեփան Դեմիրճյանն իր հերթին հայտարարել է, որ հենց ընտրություն կատարելու հնարավորության բացակայությունն է երկրին դնում ներքին եւ արտաքին անլուծելի մարտահրավերների առաջ: