Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտին կայցելի Մոսկվա։ Այցը նվիրված է երկու երկրների բարեկամության մասին պայմանագրի 90-ամյակին։
Ռուսաստանի Պետդումայի միջազգային հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւի խոսքով, Էրդողանի՝ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում ամենաքիչը երեք փաստաթղթի ստորագրում է նախատեսվում։
Նրա խոսքով, երկու երկրների միջեւ հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն գտնվել, ինչպես այսօր։





























