Ռուսական ռուբլին հավակնություն ունի դառնալ ԱՊՀ երկրների տարածաշրջանային պահուստային արժույթ: Այս մասին IFR-ին տված հարցազրույցում ասել է Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական տնօրեն Մանֆրեդ Սհեփերսը, հաղորդում է Reuters-ը:
Ֆինանսիստը «նախապատվությունը տալիս է» հատկապես ռուբլուն, դա բացատրելով նրանով, որ Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային երկրների քաղաքականության, տնտեսության ու մշակույթի մեջ շարունակում է աճել:
«Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական դերը մեծանում է, դրանով մեծանելով նաեւ դերը»,- ասել է նա ու հավելել. «Դա բնական է Հայաստանի ու Տաջիկստանի համար»
ՎԶԵԲ-ը, որը ԱՄՀ-ի ու Համաշխարհային բանկի հետ միասին ներդրումային նախագծեր է իրականացնում շատ երկրներում, ներկայումս Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ռումինիայի եւ Ուկրաինայի արժութային շուկաների մանրամասն գնահատում է իրականացնում:





























