Ոստիկանները Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում հավաքված ընդդիմադիր ամբոխի վրա կրակ են բացել։ Այնտեղ շարունակվում են կառավարության հրաժարականի պահանջով ցույցերը։ Հաղորդվում է, որ բախումների արդյունքում մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, սակայն նրանց ճշգրիտ թիվը չի ներկայացվում։

Ինչպես այսօր հայտնել են ականատեսները, հիմնական կուտակումները եղել են ոչ թե մայրաքաղաքի կենտրոնական՝ Մարգարտե հրապարակում, այլ ուրիշ վայրում։ Երբ մեծ թվով մարդիկ են հավաքվել, ցուցարարները շարժվել են հրապարակի ուղղությամբ, որտեղ ոստիկանական ուժեղացված խմբերը նրանց վրա կրակ են բացել։

Բահրեյնի իշխանություններն արգելել են բողոքի ցանկացած ակցիա, իսկ երկրի մայրաքաղաք տանկեր են մտցվել։