Լիբիայում փետրվարի 18-ին ընդդիմության կողմնակիցները գրավել են երկրի արեւելքում գտնվող Էլ-Բայդա քաղաքը: Այսպիսով, համաժողովրդական հուզումները տարածվել են 4 քաղաքներում, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Տրիպոլիի մոտ գտնվող Էլ-Ջեդայդա քաղաքում բանտարկյալները փորձել են փախչել տեղի բանտից, սակայն դա կանխել են անվտանգության աշխատակիցները:

Նշենք, որ մի քանի օրում սոցիալական բողոքի զոհերի թիվը հասել է 24-ի:

Փետրվարի 18-ին մարդիկ դուրս են եկել փողոց, որպեսզի անցկացնեն «Ցասման օր»: Ավելի վաղ Լիբիայի իշխանություններն ընդառաջ էին գնացել ցուցարարներին եւ խոստացել կրկնակի բարձրացնել պետծառայողների աշխատավարձը եւ ազատ արձակել 110 իսլամիստ բանտարկյալների: Սակայն նույնիսկ դրանից հետո կրքերը Լիբիայում չեն հանդարտվում: