Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի որոշմամբ, Ռուսաստանի մայրաքաղաքի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից ազատվել է Միխայիլ Ստեփանյանցը։
Ստեփանյանցը դեպարտամենտը ղեկավարում էր 2005 թվականից, իսկ 2010 թվականին վերանշանակվել էր այդ պաշտոնում։
Սոբյանինի՝ Մոսկվայի քաղաքապետ դառնալուց հետո նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի թիմից, կարելի է ասել, ոչ ոք չի մնացել։





























