ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտագնա արտահերթ նիստ է անցկացնում Գյումրիում: Նիստի օրակարգում ընդգրկված է ընդամենը հինգ հարց, որոնցից երկուսը չզեկուցվող:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին

- Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույց, զեկուցող՝ Սուրեն Պապիկյան։

- Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույց, զեկուցող՝ Ավետիք Էլոյան։