Հայաստանի եւ Վրաստանի սահմանին Հայաստանի ոստիկանության ու Բավրայի վերահսկիչ-անցագրային կետի աշխատակիցները ձերբակալել են 36-ամյա մի կնոջ, ում նկատմամբ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը 2007 թվականից հետախուզում էր հայտարարել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձերբակալվածը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու մեջ:


























