Իրավապահ մարմինները ձերբակալել են երկար տարիներ «գողական աշխարհի» դատարանից խուսափող վրացի «օրենքով գող» 46-ամյա Դավիթ Մելքաձեն, հաղորդում է «Փրայմ Քրայմը»:
Մելքաձեին, ով քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է «Դաթո Փոթիյսկի» մականունով, ձերբակալել են Մոսկվա-Վոլոկոլամսկ մայրուղու 27-րդ կմ-ին: Անձնական խուզարկությամբ Մելքաձեի մոտ հայտնաբերվել եւ ագրավվել է 5,5 գրամ հերոին: Ձերբակալման ժամանակ նա ոստիկանների մոտ պարծեցել է թե անձամբ մտերիմ հարաբերություններ ունի Մոսկվայի նահանգապետի եւ Պետդումայի մի շարք պատգամավորների հետ:
Քրեական շչրջանակներում Դավիթ Մելքաձեին կասկածում են Քութայիսիի քրեական կլանի առաջնորդի՝ Ավթանդիլ Չիխլաձեի (մականունը Կվեժո) ընտանիքը գնդակահարելու մեջ:



























