ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կալիֆոռնիայում հանդիպել է ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպամը մասնակցել են մասնավորապես «Apple»-ի գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը, «Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ինչպես նաեւ «Google»-ի գլխավոր գործադիր տնօրեն Էրիկ Շմիդը: Նախագահի հետ խոսելու եւ մտքեր փոխանակելու հնարավորություն են ունեցել նաեւ «Twitter»-ի, «Oracle»-ի եւ այլ ընկերությունների ներկայացուցիչներ:
Նախագահ Օբաման հանդիպմանը հայտարարել է, թե մտադիր է կոչ անել ԱՄՆ ձեռնարկություններին ավելի մեծ ներդրումներ կատարել ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում:





























