Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է ձեռնպահ մնալ չինական հեռուստակոմունիկացիոն Huawei եւ ZTE Corporation ընկերությունների հետ պայմանագրեր կնքելուց։ Արգելող համապատասխան որոշման պատրաստման մասին տեղեկացրել է Reuters-ը։
Նոյեմբերի վերջին պարզ էր դարձել, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է իր դաշնակիցներին համոզել, որ հրաժարվեն չինական Huawei ընկերության արտադրած սարքավորումներից։ Ընկերությունը վաղուց արեւմտյան հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է, քանի որ կասկած կա, թե նրա կողմից մատակարարվող սարքերը կարող են օգտագործվել Չինաստանի իշխանությունների օգտին լրտեսության համար՝ տեղեկացնում է DW-ն։
ՉԺՀ-ն ափսոսանքով է արձագանքել Reuters-ի այս հրապարակմանը։ Երկրի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Չինաստանը «լուրջ մտահոգություն» է հայտնում՝ կապված լրատվամիջոցներում շրջանառվող հրապարակումների հետ։ Huawei-ը եւ ZTE Corporation-ը ճապոնական կողմի երկարաժամկետ բիզնես-գործընկերներն են՝ ընդգծել են նա՝ հավելելով, որ Տոկիոն պետք է չինական ընկերությունների համար ստեղծի աշխատանքի նույն պայմանները, ինչ ազգային ընկերությունների համար։ Բացի այդ, Պեկինը պետք է խուսափի ցանկացած քայլից, որը կվտանգի փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը՝ ասել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը։





























