Չեխիայի տեղեկատվության անվտանգության ծառայությունը (Bezpečnostní informační služba, BIS), ամփոփելով իր 5 տարվա գործունեությունը, հայտնել է, որ կանխել է ռուսական եւ չինական տասնյակ լրտեսների գործունեությունը, ինչպես նաեւ բացահայտել է ռուսական հատուկ ծառայություններից մեկի ցանցը։ BIS-ի ղեկավար Մախալ Կոուդելկայի հայտարարությունը հրապարակվել է հաստատության կայքում։

BIS-ի ղեկավարը հիշեցրել է նաեւ երեք ռուս դիվանագետների արտաքսման մասին, որը նախաձեռնվել էր որպես եվրոպական երկրների համատեղ պատասխան Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր Յուլյայի թունավորմանը։ Կոուդելկան արտաքսված ռուսաստանցիներին անվանել է ռուսական հետախուզության սպաներ, որոնք Չեխիայում աշխատում էին «դիվանագետների անվան տակ»։