Xiaomi ընկերությունը ներկայացրել է տաքացուցիչով բաճկոն։ CHI ZHANG lightweight thermal jacket-ը կարված է 90 տոկոսով քաշմիրից, իսկ արտաքինից՝ ջրահեռացնող կտորից։  

Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այն հանովի ինֆրակարմիր տաքացուցիչ կունենա, որը սնուցման աղբյուրին  է միանում USB-ի միջոցով։ Իսկ աղբյուրը բջջային մարտկոցն է, փոխանցում է IXBT-ն։  

Տաքացնող մասը պաշտպանված է էլեկտրամագնիսական ճառագայթումից, ցածր կամ բարձր լարումից։ Նրանում նախատեսված է տաքության կարգավորում՝ կարմիրը՝ 55°C, կապույտը՝ 48°C, կանաչը՝ 40°C։ Տաքացման ակտիվացման համար անհրաժեշտ է սեղմել համապատասխան կոճակն ու այն պահել 3 րոպե, որից հետո մեկ րոպեի ընթացքում այն սկսում է տաքանալ։

Բաճկոնի ներսում երկու կողմից մեծ գրպանները նախատեսված կլինեն բջջային մարտկոցի համար։ Աղբյուրը նաեւ հետաքրքիր հաշվարկ է անում՝ 10 000 մԱ•Ժ  մարտկոցի դեպքում կարմիր ռեժիմում այն կաշխատի 6 ժամ, կապույտ ռեժիմում՝ 8 ժամ, իսկ կանաչում՝ 10 ժամ։

Դեռեւս ընկերությունը գործարկել է կոլեկտիվ ֆինանսավորման համար միջոցների հավաքումը։ Ծրագրի մասնակիցները բաճկոնը կստանան 43 դոլարին համարժեքով։ Ընտրության համար երկու գույն կա՝ սեւ ու մուգ կանաչ։