ԵԱՀԿ երկրները պետք է աշխատեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միտչելը՝ Միլանում անցկացվող ԵԱՀԿ նախարարների խորհրդի ժամանակ իր ելույթում։

«Հարավային Կովկասում մենք պետք է աշխատենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,-նշել է նա։

Միտչելի խոսքով՝ Միացյալ Նահանգներն, իր հերթին, կշարունակի սատարել ԵԱՀԿ-ին ու նրա համապարփակ մոտեցմանը անվտանգության ապահովման հարցում։