Ճապոնիայի տարածքում այլեւս թույլ չի տրվում չինական Huawei եւ ZTE ընկերություններին պետական պայմանագրեր ստանալ եւ մասնակցել պետական գնումներին, հայտնում է Kyodo գործակալությունը: Համապատասխան որոշումն ընդունել է ծագող արեւի երկրի կառավարությունը, պնդում է գործակալությունը:

«Մեզ համար անչափ կարեւոր է չգնել սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել տեղեկություններ հափշտակելու, դրանք ոչնչացնելու եւ տեղեկատվական համակարգերի աշխատանքը խափանելու համար»,- ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան՝ միաժամանակ, չնշելով կոնկրետ առեւտրային մակնիշներ: