Համացանցում վրդովվեցուցիչ տեսանյութ  է հրապակվել, որում Նյու Յորքի ոստիկանները փորձում են մոր ձեռքից խլել մեկ տարեկան երեխային, հաղորդում է NBC News-ը:

Տեսանյութում կարելի է տեսնել 23-ամյա Ժասմին Հեդլիին, որը ոստիկաններով շրջապատված, պառկած է սոցիալական ապահովության ծառայության գրասենյակի հատակին:

Կինը գոռում է, որ ոստիկանները ցավեցնում են իր երեխային:

Նյու Յորքի ոստիկանությունը տեսանյութը  «տագնապալի» է անվանել:

Տեսանյութը գլխավոր դատախազ Լետիշիա Ջեյմսի վրդովմունքն է առաջացրել:

«Ոչ մի մայր չպետք է ստորացման միջով անցնի, որի ականատեսը մենք դարձանք», - ասել է նա:

Նա պահանջել է հետաքննքել դեպքը: