Պատերազմը խնդրի լուծում չէ: Պետք է բացառել հակամարտության կարգավորման բոլոր ուղիները` բացառությամբ խաղաղ եղանակից, որպեսզի նոր զոհեր ու նոր կորուստներ չլինեն: Այդ մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az գործակալությունը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Միխալ Լադենդան:
Դիվանագետը հատուկ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ: «Դա բոլորովին էլ այդպես չէ: Այն շատ կենդանի հակամարտություն է: Հուսով եմ, որ երկու երկրների, միջազգային հանրության եւ Մինսկի խմբի ջանքերը կհանգեցնեն նրան, որ պատմական արդարությունը վերականգնվի»,- ասել է Լադենդան:





























