Հայաստանի ընտրություններում որոշ թեկնածուներ հաստատել են, որ իրենք են ընտրարշավն ուղղակիորեն ֆինանսավորում: Սա իրականացվում է ընտրարշավի անկացման համար հատկացված պաշտոնական միջոցների շրջանցմամբ եւ օրենքի խախտմամբ: Այս մասին նշված է միջազգային դիտորդների հայտարարության մեջ:

«Կազմակերպական ծախսերը, ինչպես գրասենյակները, կապը, տրանսպորտը եւ անձնակազմը չեն համարվում ընտրությունների հետ կապված, հետեւաբար կարող են չգրանցվել, ինչը խաթարում է գործընթացի թափանցիկությունը»,- կարծում են նրանք:

Հայտարարության մեջ նաեւ շեշտվում է, որ չնայած ընդհանուր առմամբ ընտրողների ցուցակների հավաստիությունն ամբողջությամբ հաստատվել էր, դատարանների կողմից անգործունակ ճանաչված անձինք ձայնի իրավունք չունեն, ինչը հակասում է սահմանափակ հնարավորություններով մարդկանց քաղաքական իրավունքների վերաբերյալ միջազգային ստանդարտներին:

Չնայած նախորդ հրահանգներին, ընտրությունների հետ կապված բողոքներ ներկայացնելու իրավունքը զգալիորեն սահմանափակված է կուսակցությունների վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների կողմից:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ բազմակի քաղաքացիություն ունեցող թեկնածուների առաջադրման արգելքը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: